ԱՄՆ-ում 9-ամյա տղան տեսախաղի պատճառով կրակել է քրոջ վրա. VIDEO

21:42   19 Մարտ 2018    335

ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում 9-ամյա մի տղա, 13-ամյա քրոջ հետ վիդեոխաղի համար վիճաբանության ժամանակ, 25 մմ տրամաչափի ատրճանակով կրակել է վերջինիս գլխին:

Աղջիկը հոսպիտալացվել է, բայց հետո մահացել հիվանդանոցում. փամփուշտը վնասել է ուղեղը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Fox News»-ին, դեռ հայտնի չէ, թե երեխան ինչպես է կարողացել ձեռք բերել ատրճանակը:

Հաղորդվում է, որ վիճաբանության պատճառը վիդեոխաղի վահանակի համար պայքարն է եղել: Աղջիկն այն չի տվել եղբորը, երբ վերջինս ցանկացել է խաղալ: Մայրն այդ պահին հարևան սենյակում կերակրելիս է եղել մյուս երեխաներին, և չի խառնվել նրանց վիճաբանությանը:

Գործը քննող տեղական շերիֆն ասել է, որ նախկինում նման դեպքի չի առնչվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները