Մադագասկարում արևադարձային փոթորիկ է մոլեգնում. 17 մարդ մահացել է. VIDEO

21:53   19 Մարտ 2018    404

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Մադագասկարի արևելյան շրջաններում մոլեգնող արևադարձային փոթորկի հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել հանգստյան օրերին:

Երկրի Աղետների և վտանգի ազգային գործակալության հաղորդմամբ՝ ավելի քան 6000 մարդ տեղահանվել է ծովամրրիկի պատճառով:

Արևադարձային փոթորիկը շաբաթ գիշեր հարվածել է կղզու Մանանարա շրջանին, որը գտնվում է մայրաքաղաք Անտանանարիվուից 635 կմ հեռավորությամբ: Քամու ուժգնացումը կազմել է 85 կմ/ժամ, ժամանակ առ ժամանակ՝ նաև 120 կմ/ժամ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Մադագասկար  


Վերնագիրի այլ պիտակները