Ամերիկյան ոստիկանությունը կհամագործակցի Google-ի հետ

22:21   19 Մարտ 2018    249

Hayatsk.info-ն հայտնում է, որ Google-ը կնպաստի ԱՄՆ ոստիկանության կողմից հանցագործությունների արագ բացահայտմանը:

Իրավապահ մարմինների՝ մեծ կորպորացիաներից տարբեր տվյալներ են պահանջելը, մենք տեսել ենք միայն ֆիլմերում, բայց հիմա այն իրականություն է դարձել:

Ռոլիի ոստիկանությունը (Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ) հայտարարել է Google-ի հետ համագործակցելու մասին: Ստացված տվյալները, ըստ քննիչների, օգնել են ավելի արագ բացահայտել հանցագործությունները:

Տվյալներ ստանալու դիմումները Google-ին սկսվել են մի քանի տարի առաջ: Ընկերության աշխատակիցները նշել են, որ յուրաքանչյուր վեց ամսվա ընթացքում ստացվում են հրամաններ 75-80 հազար օգտատերերի տվյալներ հրապարակելու մասին:

Ընկերության վերջին հրապարակային զեկույցում, որը մատուցվել է 2017 թվականի հունվարին, նշվում է, որ տեղեկատվությունը բացահայտվել է բոլոր դեպքերի 65%-ում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա   Google  


Վերնագիրի այլ պիտակները