Ամերիկյան ընկերությունները Թրափին կոչ են անում

22:54   19 Մարտ 2018    331

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, մի քանի խոշոր ամերիկյան ընկերություններ, այդ թվում Wal-Mart Inc-ը, Target Corp-ը, Best Buy Co Inc-ը եւ Macy's Inc-ը, նամակ են ուղարկել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով Չինաստանից ներմուծվող ապրանքների համար մաքսային սակագներ չսահմանել:

Թրամփի վարչակազմը Չինաստանից ներմուծվող տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցման եւ սպառողական ապրանքների համար մաքսային սակագների ծրագիր է պատրաստում` փորձելով մտավոր սեփականության եւ ներդրումների հարցում Պեկինի պրակտիկան փոխել: Վաշինգթոնը կարող է 60 միլիարդ դոլարի չափով ապրանքների, այդ թվում էլեկտրոնիկայի, հագուստի, կոշիկի եւ խաղալիքների համար սակագներ սահմանել:

«Մենք մտահոգված ենք բացասական ազդեցության պատճառով, քանի որ դուք կարծում եք, որ Առեւտրի մասին օրենքի 301-րդ կետի համաձայն դրույթի ուղղման միջոցները կարող են վերաբերել Ամերիկայի աշխատավոր ընտանիքներին», - ասվում է նամակում:

«Ցանկացած լրացուցիչ լայնածավալ սակագնի կիրառումը կխորացնի այս անարդարությունը եւ պատիժ կդառնա ամերիկացիների համար հաշվի առնելով կենցաղային ապրանքների՝ հագուստի, կոշկեղենի, էլեկտրոնիկայի եւ կենցաղային ապրանքների գների բարձրացումը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները