Թրամփը ցանկանում է Պարսից ծոցի երկրների հանդիպումը կազմակերպել

09:18   20 Մարտ 2018    270

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Պարսից ծոցի երկրների միասնությունը որոշիչ նշանակություն ունի:

Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ Թրամփը դեռեւս ցանկանում է կազմակերպել Պարսից ծոցի երկրների առաջնորդների հանդիպումը:

Նա նշել է, որ Թրամփը ցանկանում է, որ Կատարը եւ Ծոցի համագործակցության խորհրդի անդամները ինքնուրույն լուծեն իրենց տարաձայնությունները, սակայն մտահոգված է տարածաշրջանի վրա այս տարաձայնությունների շարունակական ազդեցությամբ:

Խոսելով Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի Վաշինգթոն այցի մասին, նա նշել է, որ ԱՄՆ-ն հույս ունի կնքել առեւտրային համաձայնագրեր: «Քանի դեռ արքայազնը Վաշինգթոնում կլինի, մենք հույս ունենք ամերիկյան ընկերությունների համար 35 միլիարդ դոլարի գործարքեր կնքել, որոնք 120 հազար աշխատատեղեր կստեղծեն ամերիկացիների համար», - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները