Մեխիկոյում տեղի ունեցած հրաձգության ժամանակ մեկ մարդ է սպանվել

10:15   20 Մարտ 2018    301

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Մեքսիկայի մայրաքաղաքում երկուշաբթի տեղ գտած հրաձգության հետեւանքով մեկ մարդ է զոհվել:

Մեխիկոյի դատախազության տվյալներով, կրակը բացել է մի տղամարդ եւ կրակել է իր ծանոթի ուղղությամբ. «28-ամյա կինը Կուաուտեմոկ նահանգի Խուարեսի առեւտրային կենտրոնում ստացած երեք հրազենային վնասվածքներից մահացել է։ Հրազենային վնասվածքը պատճառել է 35-ամյա տղամարդը, որն իրեն եւս վնասել է»,–հայտնել են գերատեսչությունում։

Նախնական տվյալներով հրաձգությունը տեղ էր գտել կենցաղային վեճի հողի վրա։ Պարզվել է, որ կինն ու տղամարդը ոչ միայն ծանոթ են եղել, այլ նաեւ ընդհանուր երեխա ունեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները