Ճապոնիան սկսել է թռչող ավտոմեքենաների համար օրենսդրական բազայի մշակումը

10:34   20 Մարտ 2018    333

Ճապոնիայի կառավարությունը սկսել է օրենսդրական բազա մշակել թռչող ատոմեքենաների համար և մտադիր է դրանց մշակման մեջ ներգրավել նաև մասնավոր բիզնեսը։

Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեքոն։

«Այդ ուղղությամբ աշխատանքները դեռ սահմանափակող բնույթ են կրում։ Սակայն տարբեր խորհրդակցություններ անցկացնելու և օրենսդրական բազայի մշակման միջոցով մենք թռչող ավտմեքենաների մշակմանը կներգրավենք բիզնեսից նոր մասնակիցների»,-նրա խոսքը մեջբերում է NHK հեռուստաալիքը։

Սեքոյի խոսքով՝ նման ավտոմեքենաների ստեղծումը կդյուրացնի տեղաշարժը ցամաքում, ջրում և օդում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները