ԱՄՆ-ն ու Ս. Արաբիան ցանկանում են ՌԴ-ին ստիպել «վճարել»

10:37   20 Մարտ 2018    265

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ կքննարկի, թե «ինչպե՞ս Ռուսաստանին ստիպել վճարել» Սիրիային և Եմենում Իրանին հնարավոր աջակցության համար։

«Նախագահն ու գահաժառանգ արքայազնը կքննարկեն Սիրիայում Իրանի ապակայունացնող գործողություններին դիմակայումը, ինչպես նաև մենք կներառենք Ռուսաստանի դերը ռեժիմի վայրագություններին աջակցության հարցում (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի), ԱՄՆ-ի գործողություններից Իրանին պաշտպանելու Ռուսաստանի փորձերը»,-հայտարարել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը փորձել է Թեհրանին պատասխանատվության ենթարկել Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն բալիստիկ հրթիռներով հրթիռակոծության համար։ Նրա կարծիքով՝ Իրանը նաև օգնել է Կարմիր ծովում նավերի վրա հարձակման հարցում։

Թրամփի և գահաժառանգ արքայազնի հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 20-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սաուդյան-Արաբիա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները