ԱՄՆ-ում կինը թմրանյութի ազդեցության տակ սպանել է մորը

11:42   20 Մարտ 2018    232

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Fox News»-ին, ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կինը ապակու բեկորով հանել է իր իսկ մոր աչքերը և սպանել նրան։

Նշվում է, որ 32-ամյա Քամիլա Բալին ձերբակալել են անցյալ շաբաթ՝ 55-ամյա Ֆրանցիսկա Մոնտեյրո-Բալի սպանության կասկածանքով։ Քամիլայի նման վարքագծի վրա կարող էր ազդել այն, որ սպանությունից ոչ շատ առաջ նա թմրանյութ էր օգտագործել։

Ձերբակալելիս կինը բղավում էր․«Ես մարդասպա՛ն եմ, ես մարդասպա՛ն եմ։ Ես մորս եմ սպանել, ինձ օգնություն է անհրաժեշտ»։ Իրավապահները սպանված կնոջ աչքի խնձորակները հայտնաբերել են ավտոտնակում՝ ստվարաթղթե արկղում։ Զոհի մարմնին ապակու բեկորից ստացված վնասվածքի հետքեր են հայտնաբերվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները