Գիտնականները կանխատեսել են ԱՄՆ-ում «մահաբեր շոգ» սկսվելու ժամկետները

12:12   20 Մարտ 2018    289

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխությունները 2020 թվականին կբերեն Քալիֆորնիայում եւ ԱՄՆ հարավ-արեւմուտքում էքստրեմալ շոգի: Հետազոտողների եզրահանգումներին կարելի է ծանոթանալ մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է EurekAlert!-ը:

Մայամիի Ծովային եւ մթնոլորտային գիտությունների դպրոցի հետազոտողները իրենց հետազոտության մեջ օգտագործել են կլիմայական մոդելները եւ եղանակի տվյալները, որոնք հավաքվել են 1900-ից 2010 թվականների ժամանակահատվածում: Սա նրանց թույլ է տվել կանխատեսել մինչեւ 21-րդ դարի վերջ ամռան ամիսներին օդի ջերմաստիճանի աճը: Ըստ որում՝ էքստրեմալ շոգը որոշվել է որպես 3 եւ ավելի օրվա տեւողությամբ շոգ ժամանակահատված, երբ ջերմաստիճանը հասել է ռեկորդային բարձր նիշերի:

Հետազոտողները նշում են, որ գլոբալ տաքացումը 2030 թվականին Մեծ լճերի շրջանում եւ 2050-2070 թվականներին Մեծ հարթավայրերում կդառնա ջերմային ալիքների առաջացման գլխավոր գործոնը: Գիտնականները զգուշացնում են, որ կմեծանա նաեւ մարդկանց շրջանում մահացությունը, որոնք զգայուն են օդի բարձր ջերմաստիճանների նկատմամբ:

Նախկինում կլիմայագետները նախազգուշացնում էին, որ Երկրագնդի ավելի քան 5 մլն բնակիչ 2100 թվականին տնից կզրկվի ծովի մակարդակի բարձրացման պատճառով նույնիսկ այն դեպքում, եթե Փաիզյան համաձայնագիրը կատարվի, եւ մոլորակը տաքանա ընդամնեը Ցելսիուսի 1,5-2 աստիճանով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները