Սարկոզին եւ նրա օգնականը ցուցմունք են տալիս ընտրարշավի ֆինանսավորման գործով. AFP

16:12   20 Մարտ 2018    247

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին երեքշաբթի ոստիկանությունը կալանավորվել է եւ հարցաքննում է 2007 թվականին Լիբիայի կողմից ընտրարշավի անօրինական ֆինանսավորման գործով, հաղորդում է AFP–ն։

Գործակալության տվյալներով, հարցաքննության է կանչվել նաեւ նրա օգնականը՝ Բրիս Օրտեֆյոն, որը Սարկոզիի օրոք մի շարք նախարարական պաշտոններ է զբաղեցրել։

Նրանց հարցաքննությունը կիրականացվի Նանտեր քաղաքի ոստիկանության շենքում։ Համաձայն ֆրանսիական օրենքների, Սարկոզիին կալանքի տակ կարող են պահել 48 ժամ, որից հետո կամ մեղադրանք պետք է առաջադրվի, կամ նա ազատ կարձակվի։

Սարկոզիի ընտրարշավի ֆինանսավորման մասին առաջին անգամ Լիբիայի իշխանությունները հայտարարել էին 2011 թվականի մարտին։ Մասնավորապես, Մուհամեդ Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը Euronews–ին տված հարցազրույցում պահանջել էր այն ժամանակվա նախագահ Սարկոզիից խոստովանել ֆինանսավորում ստանալու հանգամանքը։ Ինքը՝ Սարկոզին կտրականապես հերքում է այդ տեղեկությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները