ԱՄՆ-ում դատավորը կոտրել է դատարանի դուռը

17:59   20 Մարտ 2018    260

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Oregonlive»-ին, ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում դատավորը կոտրել է դատարանի դուռը՝ ներսում փակված մնալուց հետո:

Դատավոր Սյուզի Նորբին ժամանել է դատական նիստերի սրահ հանգստյան օրերին և պատահաբար իր հետևից կողպել է տարածքի դուռը: Բանալիները և հեռախոսը մնացել են սենյակում:

Սկզբում դատավորը փորձել է օգնություն կանչել և մի քանի հաղորդագրություն է ուղարկել տեղի ոստիկանություն դատարանի սրահի համակարգչից: Սակայն, պատասխան չստանալով, կինը փորձել է փայտե նստարանով տեղահան անել դուռը: Նրան հաջողվել է վնասել դուռը և դռան վերևի քիվը, երբ ոստիկանապետի օգնականն օգնության է հասել և ազատել դատավորին:

Պատահարի վնասը գնահատվել է 3 հազար դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները