Ադրբեջանը նշում է Նովրուզի տոնը

09:52   20 Մարտ 2018    392

Ինչպես և աշխարհի մի շարք երկրները՝ Ադրբեջանը ևս նշում է Նովրուզ բայրամը:

Նովրուզը (նոր օր) հին ժողովրդական տոն է, որը խորհրդանշում է գարնան գալուստը:

Նավրուզը տոնվում է գարնանային օրահավասարության օրը՝ մարտի 20-ին, 21-ին կամ 22-ին, երբ արեգակը երկնքիՀարավային կիսագնդից անցնում է Հյուսիսային կիսագունդ, ինչը նշանակում է գարնան սկիզբը: Շատ ժողովուրդներ գարնան գալուստը կապում են բնության զարթոնքի հետ՝ դա համարելով նոր տարվա սկիզբ:

Հին ժամանակներից ի վեր՝ Իրանի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և մյուս արևելյան ժողովուրդների հետմիասին, ադրբեջանցիները գարնան գալուստը նշել են մեծ հանդիսավորությամբ:

2009 թվականի սեպտեմբերի 30-ին Նովրուզը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Իսկ 2010 թ. փետրվարի 23-ին՝ մարտի 21-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է Նովրուզի Միջազգային օր:

Ադրբեջանում Նովրուզի հետ կապված ոչ աշխատանքային օրերը կշարունակվեն մարտի 20-ից մինչև 26-ը ներառյալ: Մարտի 27-ին Hayatsk.info-ը կշարունակի աշխատել սովորական ռեժիմով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները