Մերկելը հույս ունի, որ ԵՄ-ին կհաջողվի խուսափել ԱՄՆ-ի հետ պատերազմից

19:19   20 Մարտ 2018    386

Գերմանիան ազատ առեւտրի կողմնակից է եւ հույս ունի, որ Եվրամիությանը կհաջողվի գտնել ԱՄՆ-ի հետ ներմուծման մաքսատուրքերի մասին վեճի լուծումը ու խուսափել առեւտրային պատերազմից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին երեքշաբթի Բեռլինում հայատարարել է Գերմանիայի կլանցլեր Անգելա Մերկելը՝ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք հովանավորչական միջոցառումների կողմնակից չենք, մենք ցանկանում ենք միջոցառումներ ձեռնարկել Առետրի համաշխարհային կազմակերպության բազամակողմանի համակարգի շրջանակներում: Հույս ունենք, որ ստիպված չենք լինի արձագանքելու [ԱՄՆ-ի կողմից] լրացուցիչ մաքսատուրքերին: Հիմա բանակցություններ են ընթանում առեւտրի հանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմի եւ ամերիկյան կառավարության միջեւ, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը բանակցություններ է վարել ԱՄՆ առետրի նախարար Ուիլբուր Ռոսի հետ, G20 անդամ երկրների ֆինանսների նախարարները հանդիպել են Արգենտինայում: Ես հույս ունեմ, որ այս ամենից ինչ-որ լուծում կգտնվի»,- ասել է Գերմանիայի կանցլերը:

Մարտի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերության արտադրանքի ներմուծման վրա մաքսատուրք սահմանելու մասին: Նա հայտարարել էր, որ պողպատի մաքսատուրքը կկազմի 25 տոկոս, ալյումինի՝ 10 տոկոս: Ըստ որում՝ Թրամփը չէր բացառել, որ մի շարք երկրներ մաքսատուրքի գանձումից կազատվեն, որոնց թվում են Կանադան, Մեքսիկան եւ Ավստրալիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները