Գիտնականներ. Լոնդոնի տեղում մերձարևադարձային ծովափ է եղել

19:56   20 Մարտ 2018    206

Մոտ 60 միլիոն տարի առաջ, ներկայիս Մեծ Բրիտանիայի տեղում, սաղարթախիտ մերձարևադարձային անտառներ են աճել և մանր, տաք ծովեր են ծփացել։

Հայտնագործությունը արագընթաց երկաթուղու շինարարների շնորհիվ է կատարվել։

Շինարարները երկրաբանական փորձանմուշներ են վերցրել Ռայսլիփի և Նորֆոլթի երկայնքով՝ 10 կմ–ի վրա, և ամենուրեք, մոտ 33 մետր խորության վրա, տարօրինակ սև կավի են բախվել, որն ապացուցում է, որ ինչ որ մի ժամանակ այստեղ խոնավ մերձարևադարձային ճահիճներ են եղել՝ տաք ծովի ծայրին։ Փորձագետները պնդում են, որ այս կավը ցույց է տալիս, որ այստեղով ափի սահմանային գիծն է անցել։

Այսօրինակ հողը ձևավորվել է պալեոցենի ժամանակաշրջանում, որը բույսերի և դինոզավրերի անհետացումից հետո՝ կենդանիների ինտենսիվ զարգացման ժամանակաշրջանն է եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները