Լրատվամիջոցները հայտնել են Թրամփ կրտսերի և երգչուհի Օ’Դեի սիրային կապի մասին

20:42   20 Մարտ 2018    319

ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ամուսնացած լինելով, սիրավեպ է ունեցել ամերիկացի երգչուհի Օբրի Օ’Դեի հետ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Page Six-ը։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփ կրտսերը բազմիցս ծրագրել է ամուսնալուծվել կնոջից և ապրել Օ’Դեի հետ։

Սակայն աղբյուրները պնդում են, որ Թրամփի որդու ամուսնությունն արդեն դատապարտված էր՝ մինչև 2011-ին երգչուհուն հանդիպելը։

Աղբյուրի խոսքով՝ Թրամփ կրտսերը բառացիորեն «կորցրել է գլուխը» Օ’Դեի համար և նրան խոստացել հնարավորինս շուտ ամուսնալուծվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները