Հնդկաստանի ԱԳՆ-ն հաստատել է առեւանգված 39 հնդիկների մահը

21:09   20 Մարտ 2018    269

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է 39 հնդիկների մահը, որոնք 2014 թվականին առեւանգվել էին Իրաքի ԴԱԻՇ ահաբէկիչների կողմից:

Մարմինները հողաթմբերից հանվել են Բադուշում, Մոսուլում, որը անցյալ տարվա հուլիսին ազատագրվել էր ԴԱԻՇ -ից: ԴՆԹ-ի փորձաքննությունը հաստատել է, որ մահացածները հնդիկ բանվորներ են, որոնք անհետ կորել էին Մոսուլում, հաղորդել է արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարայը:

Հնդկաստանի կառավարությունը հայտարարել էր, որ մարդկանց մեռած կհայտարարի, երբ լիարժեք ապացույցներ ունենա:

Աշխատողների մեծ մասը Հնդկաստանի Պենջաբ նահանգից էին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները