Դուրովը պատասխանել է Telegram-ն արգելափակելու սպառնալիքին

21:25   20 Մարտ 2018    240

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ Ռուսաստանում մեսենջերի արգելափակման սպառնալիքը ոչ մի արդյունք չի ունենա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա նշել է «Թվիթերում»:

«Telegram-ն արգելափակելու սպառնալիքները, եթե իր օգտատերերի անձնական տվյալները չտրամադրի, արդյունք չեն ունենա: Telegram-ը շարունակում է պաշտպանել ազատությունն ու սեփականության իրավունքը»,- նշել է Դուրովը:

Ավելի վաղ Ռուսաստանի գերագույն դատարանը մերժել էր Telegram-ի իրավաբանների հայցը եւ ընկերությանը պարտավորեցրել ԱԴԾ ներկայացնել վերծանումների բանալիները:

Դրանից հետո «Ռոսկոմնադզորը» Telegram-ին 15 օր ժամկետ էր տրամադրել վերծանումների բանալիները ներկայացնելու համար:

Եթե Telegram-ը դա չանի, այն կարգելափակվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Telegram  


Վերնագիրի այլ պիտակները