Ինը հնարավոր է համարել ԱՄՆ–ի եւ Հս. Կորեայի հետ գագաթաժողովը

11:32   21 Մարտ 2018    361

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը չի բացառել ապագայում եռակողմ գագաթաժողի հնարավորությունն ԱՄՆ–ի եւ Հյուսիսային Կորեայի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Հարավի եւ Հյուսիսի միջեւ բարձրագույն մակարդակով բանակցություններից հետո ԱՄՆ–ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ գագաթաժողովն ինքնըստինքյան պատմական իրադարձություն է, եւ կախված դրա արդյունքներից երկխոսությունը կարող է բերել նաեւ եռակողմ գագաթաժողովի Հարավի, Հյուսիսի եւ ԱՄՆ–ի միջեւ»,–նախագահի խոսքը փոխանցում է Ռյոնհապ գործակալությունը։

«Մենք պետք է լիովին լուծենք Կորեական թերակղզուց միջուկային զենքի հեռացման եւ առաջիկա եւ հետագա բանակցությունների միջոցով խաղաղության ապահովման հարցը»,–հայտարարել է Մուն Չժե Ինը։

Մուն Չժե Ինի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը կկայանա հաջորդ ամիս Փհանմունջոմ ապամիջուկային գոտում։ Սրանից հետո նախատեսվում է կազմակերպել Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները