Թրամփը Պոմպեոյի թեկնածությունը Սենատի հաստատմանն է ներկայացրել

11:52   21 Մարտ 2018    288

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատի հաստատմանն է ներկայացրել պետքարտուղարի պաշտոնում Մայք Պոմպեոյի թեկնածությունը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անցյալ երեքշաբթի Թրամփը ազատել էր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին եւ առաջարկել այս պաշտոնում նշանակել ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոյին: ԱՄՆ պետքարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարում է փոխպետքարտուղար Ջոն Սալիվանը: Պաշտոնապես Թիլերսոնը պետքարտուղար է մնում մինչեւ մարտի 31-ը:

Կանոնակարգի համաձայն՝ Պոմպեոյի թեկնածությունը նախ պետք է հաստատի Սենատի արտասահմանյան գործերի կոմիտեն, իսկ հետո Սենատի ամբողջական կազմը (100 մարդ): Երկու դեպքում էլ պաշտոնում հաստատումը տեղի է ունենում ձայների պարզ մեծամասնությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները