Թրամփը Պուտինին հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ՌԴ-ին կհաղթի զինատեսակների ցանկացած մրցարշավում

12:23   21 Մարտ 2018    291

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին կհաղթի զինատեսակների ցանկացած մրցարշավում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ Ռուսաստանի նախագահին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորելիս Թրամփն ասել է Պուտինին, թե իրեն մտահոգում է Կրեմլի ղեկավարի վերջին ելույթը, որտեղ նա խոսում է «Ռուսաստանում անխոցելի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և միջուկայյին տորպեդների մշակման մասին, որոնք կարող են ճեղքել ԱՄՆ-ի բոլոր պաշտպանական համակարգերը»։

Թրամփը Պուտինին հիշեցրել է, որ իր վարչակազմը ամերիկյան զինված ուժերի կատարելագործման համար 700 մլրդ դոլար է հատկացրել և «ԱՄՆ-ն Ռուսաստանին կհաղթի զինատեսակների ցանկացած մրցարշավում»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   ԱՄՆ    


Վերնագիրի այլ պիտակները