Պետդումայում կքննարկեն Սլուցկիի դեմ ուղղված լրագրողների բողոքները

12:38   21 Մարտ 2018    493

Պետդումայի էթիկայի հանձնաժողովը չորեքշաբթի կքննարկի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի դեմ ուղղված լրագրողների բողոքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Արշբան հավելել է, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել բոլոր լրագրողներին, բոլոր լրագրողները հաստատել են իրենց մասնակցությունը հանձնաժողովի նիստին։ Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է համարում Սլուցկիի ներկայությունը նիստին։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին «Դոժդ» հեռուստաալիքը պատմել էր Սլուցկոյի կողմից Պետդումայում աշխատող երեք լրագորղուհիների նկատմամբ կատարած սեռական ոտնձգությունների մասին։ Ինքը` պատգամավորը ՌԲԿ–ի հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը։ Նա «Դոժդ»–ի նյութը սադրանք էր որակել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները