Ճապոնիայի արտգործնախարարը Լավրովին տորթ է նվիրել

12:57   21 Մարտ 2018    284

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ֆուտբոլային գնդակի տեսքով տորթ է նվիրել վերջինիս ծննդյան օրվա առթիվ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Լավրովի այցը Տոկիո տեղի է ունենում նրա ծննդյան օրը, այդ առիթով նրա ճապոնական գործընկեր Տարո Կոնոն ֆուտբոլային գնդակի տեսքով տորթ է նվիրել նրան»,–նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Նշվում է, որ ի պատասխան Լավրովն էլ Ճապոնիայի իր գործընկերոջը 2018 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակն է նվիրել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնիա   Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները