Google–ը 300 միլիոն դոլար կծախսի կեղծ լուրերի դեմ պայքարում

13:24   21 Մարտ 2018    379

Google–ը հայտարարել է, որ կօգնի լրատվամիջոցներին պայքարել կեղծ լուրերի դեմ։ Այդ նպատակով ամերիկյան կոնցեռնը երեք տարվա ընթացքում կհատկացնի 300 միլիոն դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախագիծը կոչվում է Digital News Initiative։ Նախաձեռնությունը նպատակ ունի օգնել օգտատերերին տարբերել ապատեղեկատվությունը, եւ ստեղծել նոր գործիքներ, որոնք կօգնեն լրագրողներին իրենց աշխատանքում։

Որոնողական համակարգը կհամագործակցի հեղինակավոր լրատվամիջոցների եւ ազդեցիկ մեդիա–ինստիտուտների հետ։ Google–ին օգնելու ցանկություն են հայտնել The Washington Post, The New York Times, The Financial Times, Le Parisien, La Republica, The Telegraph եւ այլ պարբերականներ։

Հաջորդ փուլում Google–ը կթողարկի «Disinfo լաբորատորիան», որը կօգնի ընտրությունների ժամանակ վերահսկել ապատեղեկատվությունը եւ պայքարել կեղծ լուրերի դեմ։ Նոր կառույցի ֆորմատն եւ թե որ հարթակում այն տեղակայված կլինի, դեռ հայտնի չէ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Google  


Վերնագիրի այլ պիտակները