Միջուկային գործարքից հրաժարվելը պատերազմի կհանգեցնի․ Գերմանիան՝ Իսրայելին

13:38   21 Մարտ 2018    314

Մերձավոր Արևելքում նոր պատերազմ կարող է սկսվել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվի 2015-ին Վիեննայում ստորագրված Իրանի հետ միջուկային գործարքից։

Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մերկելն այս մասին հայտարարել է Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Հեռախոսազրույցը երեքշաբթի, մարտի 20-ին տեղի է ունեցել Իսրայելի նախաձեռնությամբ։

Իսրայելի վարչապետը Մերկելին շնորհավորել է նոր՝ իշխող կոալիցիա ձևավորելու կապակցությամբ։

Կողմերը քննարկել են նաև Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի (JCPOA) ապագան, որն առավել հայտնի է իրանական միջուկային գործարք անվամբ։

Մերկելը զգուշացրել է, որ միջուկային գործարքից հրաժարվելը կհանգեցնի տարածաշրջանային գլխավոր հակամարտությանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները