Թրամփը հայտարարել է, որ կշարունակի հետապնդումների դեմ պայքարը

13:54   21 Մարտ 2018    532

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ կշարունակի համացանցում հետապնդումների, ոտնձգությունների եւ ծաղրանքի դեմ պայքարը, չնայած քննադատություններին։

ԱՄՆ առաջին տիկնոջ ելույթի ուղիղ հեռարձակումը ամերիկյան խոշոր ընկերությունների (Amazon, Facebook, Googl, Twitter, Microsoft, Snap) հավաքին ցուցադրել է Սպիտակ տունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Առաջին տիկինը ընդգծել է, որ հույս ունի համագործակցել ընկերությունների հետ եւ համատեղ ջանքերով խրախուսել համացանցում օրինակելի վարքագիծը։ Նա պատմել է, որ բազմաթիվ նամակներ է ստանում երեխաներից, որոնք համացանցում իրենց պաշտպանված չեն զգում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները