Լուկաշենկոն պաշտոնական այցով կժամանի Վրաստան

14:13   21 Մարտ 2018    322

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 22-23-ին պաշտոնական այցով կժամանի Վրաստան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այցի ընթացքում նախատեսված են Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ պաշտոնական բանակցություններ: Երկրների ղեկավարները կքննարկեն առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ վիճակը և զարգացման հեռանկարները:

Ալեքսանդր Լուկաշենկոն և Գիորգի Մարգվելաշվիլին կքննարկեն նաև քաղաքականության ոլորտում համագործակցության հարցերը, միջազգային հարթակում երկրների շփումը, միջազգային հարթակում և տարածաշրջանում իրավիճակը:

Բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի քանի միջազգային փաստաթղթերի ստորագրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները