Տեղեկատվական անվտանգության հարցերով Facebook–ի տնօրենը կլքի պաշտոնը

14:35   21 Մարտ 2018    414

Facebook-ի տեղեկատվական անվտանգության ղեկավար Ալեքս Ստամոսն իր պաշտոնից կհեռանա օգոստոսին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Facebook-ի ղեկավարությունը չի եկել միաձայն որոշման, թե արդյոք ընկերությունը պետք է բացահայտի սոցիալական ցանցի աշխատանքում պետության միջամտության փորձերի եւ դրա հնարավորությունները չարաշահելու մասին տեղեկությունները:

Ստամոսը հանդես էր գալիս նման տեղեկությունների մեծ մասը հրապարակելու օգտին: Բացի այդ, նա նախատեսում էր իր ստորաբաժանման վերակազմակերպում՝ չարաշահումներին ավելի արդյունավետ հակազդելու համար:
Նա ցանկանում էր ընկերությունից հեռանալ մոտ ժամանակներս, սակայն ղեկավարությունը նրան համոզել է եւս կես տարի աշխատել:

Անցած շաբաթ ընկերությունն արգելափակել է սոցցանցում Cambridge Analytica բրիտանական վերլուծական ծառայությանը, որը նախընտրական ռազմավարություններ է մշակում, այդ թվում մշակել է նաեւ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի համար:

Cambridge Analytica-ն հասանելիություն է ստացել 50 միլիոն օգտատերերի տեղեկատվությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները