Բիթքոիում մանկական պոռնոգրաֆիայի հղումներ են հայտնաբերվել

15:11   21 Մարտ 2018    343

Աախենի Հռենոս-Վեսթֆալիայի տեխնիկական համալսարանի մասնագետների թիմը բիթքոինի բլոկչեյնում մանկական պոռնոգրաֆիայի հարյուրավոր հղումներ է հայտնաբերել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Համապատասխան զեկույցը նրանք ներկայացրել են Կյուրասաոյում կայացած գիտաժողովի ժամանակ։

Մասնագետներն ուսումնասիրել են 1600 ֆայլեր։ Ֆայլերից 8-ը սեքսուալ բնույթի են եղել, ընդ որում՝ նկարներից մեկում պատկերված է եղել անչափահաս։

Եվս երկու ֆայլերում հայտնաբերվել է 274 հղում երեխաների նկատմամբ բռնության բովանդակությամբ, դրանցից 142–ն էլ , համաձայն մասնագետների վերլուծության, մանկական պոռնոգրաֆիա է եղել։

Նրանք հիշեցրել են, որ 112 երկրներում մանկական պոռնոգրաֆիայի պահպանումն արգելված է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները