Բելգիայում պղնձե մալուխի գողության հետևանքով դադարեցվել է գնացքների երթևեկությունը

15:25   21 Մարտ 2018    188

Բելգիայում խափանվել է Տուրնե և Բրյուսել քաղաքները կապող ուղևորատար էլեկտրագնացքների աշխատանքի գրաֆիկը, ինչի պատճառը մի քանի մետրանոց պղնձե մալուխի գողությունն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ վերջին տարիներին Արևմտյան Եվրոպայի երկրներում աճել է երկաթուղու երկայնքով տեղադրված պղնձե մալուխի գողությունների թիվը, ինչը լուրջ վտանգ է ստեղծում երթևեկության անվտանգության համար:

Հայտնի է, որ երկաթուղային մալուխը գողանում են այն գումարի դիմաց հանձնելու նպատակով, մասնավորապես՝ Արևելյան Եվրոպայի երկրներում:

Հաճախացած գողությունների պատճառով Բելգիայի երկաթուղային ընկերությունը (Infrabel) 2016 թվականին սկսել է փոխարինել պղինձն ալյումինով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները