Amazon-ն առաջ է անցել Alphabet-ից և դարձել երկրորդ ընկերությունը

15:33   21 Մարտ 2018    327

Amazon.com ինտերնետային ռիթեյլերը, աճուրդների տվյալների համաձայն, երեքշաբթի առաջին անգամ առաջ է անցել Alphabet-ից՝ Google-ի հոլդինգային ընկերությունից, և շուկայական արժեքով դարձել երկրորդ ընկերությունն աշխարհում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Alphabet-ի արժեթղթերի արժեքը մեկ օրվա ընթացքում նվազել է 0,2 տոկոսով, մինչդեռ Amazon-ի արժեթղթերը թանկացել են 2,7 տոկոսով:

Արդյունքում՝ Amazon-ի շուկայական արժեքն այժմ 768 միլիարդ դոլար է՝ Alphabet-ի 761 միլիարդ դոլարի դիմաց:

Apple-ը շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականը՝ 889 միլիարդ դոլար արժեքով:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Amazon  


Վերնագիրի այլ պիտակները