Էստոնիայում իրար են բախվել գնացքն ու միկրոավտոբուսը

16:07   21 Մարտ 2018    236

Էստոնիայի Տալին քաղաքի Սաուե բնակավայրում երկաթուղային անցման մոտ իրար են բախվել գնացքն ու միկրոավտոբուսը, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախնական տվյալներով, միկրոավտոբուսը երկաթուղային անցումով անցել է կարմիր լույսի ժամանակ։ Գնացքում վթարի պահին յոթ մարդ է եղել, ոչ ոք չի տուժել։ Վարորդը թեթեւ վնասվածքներ է ստացել։

Միջադեպից հետո Էստոնիայի երկաթուղիների ղեկավարությունը որոշում է կայացրել 5 տարվա ընթացքում 51 երկաթուղային անցումներում շլագբաումներ ավելացնել։ Էստոնիայի տարածքում 152 երկաթուղային անցում կա, բայց դրանցից միայն 41–ն ունի շլագբաում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Էստոնիա  


Վերնագիրի այլ պիտակները