Ֆրանսիայում երեք ընկեր վիճակախաղով 1 մլն եվրո է շահել

16:46   21 Մարտ 2018    195

Ֆրանսիայի Դորդոն դեպարտամենտում բնակվող երեք ընկեր 1 միլիոն եվրո է շահել EuroMillions վիճակախաղով, տեղեկացնում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ ֆրանսիացիները գումար են շահել փետրվարի 23-ին, սակայն լրատվամիջոցները տեղեկացել են այդ մասին միայն այժմ:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ ընկերները, որոնք կկիսեն գումարը, պարբերաբար միասին են մասնակցել վիճակախաղին: Երբ նրանք գնացել են կրպակ՝ վիճակախաղի տոմսը ստուգելու, նրանք համոզված են եղել, որ ընդամենը երկու եվրո են շահել:

Ֆրանսիացիները չեն պատմել՝ ինչպես կծախսեն այս գումարը, սակայն նրանք խոստովանել են, որ «շատ են ուրախացել այս լուրով, որը հրաշալիորեն կփոխի իրենց կյանքը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները