Մադամ Տյուսոյի թանգարանում կհայտնվի Հարիի հարսնացուի մոմե արձանը

17:57   21 Մարտ 2018    313

Հեղինակավոր Մադամ Տյուսոյի մոմե արձանների լոնդոնյան թանգարանում կտեղադրվի Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի հարսնացուի՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի արձանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Թագավորական հարսանիքի շուրջ առաջացած իրարանցումը տիրել է աշխարհին, ուստի՝ զարմանալի չէ, որ մենք գաղտնի աշխատել ենք Մարքլի արձանի վրա այն պահից ի վեր, երբ պաշտոնապես հայտարարվեց նրանց նշանադրության մասին»,-ասել է թանգարանի գլխավոր մենեջերը:

Քանդակը ներկայացվելու է մայիսին սկզբին՝ թագավորական հարսանիքից առաջ: Այն կտեղադրվի արքայազն Հարիի արձանի կողքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները