Թրամփն ու Ս. Արաբիայի թագաժառանգը քննարկել են Եմենի հակամարտությունը

19:12   21 Մարտ 2018    324

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը քննարկել են Եմենի հակամարտության կարգավորման հարցը, հանդիպման արդյունքների մասին հաղորդել է Սպիտակ տունը։

Առաջնորդները քննարկել են նոր առեւտրային գործարքների կնքման ուղղությամբ համատեղ ջանքները, որոնք կստեղծեն ավելի քան 120 աշխատատեղ Ամերիկայում եւ կնպաստեն Սաուդյան Արաբիայում տնտեսական բարեփոխումների հաջողությանը։

Բացի այդ, կողմերը քննարկել են «երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում ձեռքբերված առաջընթացը»։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը շնորհակալություն է հայտնել Թրամփին Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» դեմ հաղթանակի եւ Իրանի ապակայունացնող գործողությունների հակազդման հարցում ամերիկյան առաջնորդության համար։

Եմենի հարցով ԱՄՆ նախագահն ու թագաժառանգը քննարկել են այն սպառնալիքները, որ ներկայացնում են հուսիները։ Առաջնորդները քննարկել են հումանիտար իրավիճակի կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ լրացուցիչ քայլերը եւ համաձայնել են, որ հակամարտության քաղաքական կարգավորումն անհրաժեշտ է Եմենի ժողովրդի կարիքների բավարարման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները