Ճապոնիայում կայսերական ընտանիքի կանայք չեն մասնակցի նոր կայսեր թագադրմանը

19:31   21 Մարտ 2018    367

Ճապոնիայի կայսերական ընտանիքի կանայք չեն մասնակցի նոր կայսեր՝ Նարուխիտոյի թագադրմանը, որը կկայանա 2019 թվականի մայիսի մեկին՝ Ակիխիտո կայսեր հեռանալուց հետոո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ճշգրիտ վերարտադրել Ակիխիտո կայսեր՝ գահ բարձրանալու արարողությունը, որը տեղի է ունեցել 1989 թվականի հունվարի յոթին՝ կայսր Սևայի մահից հետո:

Նշվում է, որ այն ժամանակ միջոցառմանը մասնակցել են կայսերական ընտանիքից միայն տղամարդիկ: Կանայք չեն մասնակցում նոր կայսրերի՝ թագ բարձրանալու արարողությանը 1889 թվականից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները