ԵՄ-ում միգրացիոն ճգնաժամը չպետք է կրկնվի. Մերկել

20:01   21 Մարտ 2018    479

Միգրացիոն ճգնաժամը, որի հետ Եվրամիության երկրները բախվել են 2015-2016 թվականներին, չպետք է կրկնվի:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում ելույթ ունենալով կառավարական հայտարարությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Անհրաժեշտ է խուսափել իրավիճակի կրկնվելուց: Հակառակ իրավիճակը կնշանակի, որ մենք ոչ մի դաս չենք քաղել ո՛չ ազգային մակարդակում, ո՛չ եվրոպական»,- ասել է Մերկելը՝ ընդգծելով, որ Եվրոպայում վերջին տարիների ճգնաժամերը, եւ այդ թվում նաեւ միգրացիոնը, գերմանացի հասարակությանը «պառակտել ու բաժանել» են:

Գերմանիայի կանցլերը 3 փաստ է նշել, որոնց մասին ԵՄ-ն ապագայում չպետք է մոռանա: Առաջին՝ Բրյուսելը պետք է դադարեցնի նրանց ապօրինի բիզնեսը, ովքեր փողի դիմաց միգրանտներին Միություն են տեղափոխում, երկրորդ՝ անկայուն պետություններին օգնության ծրագրերն ավելի լավ ֆինանսավորել, երրորդ՝ անհրաժեշտ է պայքարել միգրացիայի պատճառների դեմ, նշել է նա:

Կանցլերի միգրացիոն քաղաքականության հակառակորդները ճգնաժամի թեժ շրջանում պնդում էին, որ Մերկելի որոշումը Գերմանիա մեծ թվով արատասահմանցների մուտքը թույլ տալու մասին, սիրիացիներն ընդունեցին որպես յուրատեսակ հրավեր: Հոռետեսների տեսանկյամբ՝ Եվրոպայի սահմանները բացելուց հետո եկան նույնիսկ նրանք, ովքեր սկզբնապես չէին պատրաստվում Սիրիայից հեռանալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԵՄ    


Վերնագիրի այլ պիտակները