ՀՄուն ը չի բացառել գագաթաժողով անցկացնելու հնարավորությունը

21:15   21 Մարտ 2018    315

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեյնը չի բացառել Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողով անցկացնելու հնարավորությունը:

Նա նշել է, որ բանակցությունները պետք է ուղղված լինեն Կորեական թերակղզում միջուկային սպառնալիքի վերացմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մուն Ջեյնի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը նախատեսված է ապրիլին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Կիմի հետ մինչեւ մայիսի վերջ:

«Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի գագաթաժողովը պատմական իրադարձություն կլինի միջկորեական գագաթաժողովից հետո», - ասել է Հարավային Կորեայի նախագահը:

«Կախված առաջընթացից, դա կարող է հանգեցնել Հարավի, Հյուսիսի եւ Միացյալ Նահանգների միջեւ եռակողմ գագաթաժողովին», - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Հրվ.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները