Եվրոպական խորհրդարանը Ցուկերբերգին բացատրության կկանչի

21:36   21 Մարտ 2018    328

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին սպասում են Եվրախորհրդարանում`անձնական տվյալները չարաշահելու գործով բացատրությունների:

Այս մասին երեկ Twitter-ում հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տանիան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք Մարկ Ցուկերբերգին հրավիրել ենք Եվրոպական խորհրդարան: Facebook-ը պետք է բացատրություն տա 500 միլիոն եվրոպացիների առջև, որ անձնական տվյալները չեն օգտագործվում ժողովրդավարության շահարկումների համար», – գրել է նա:

Խոսքը բրիտանական Cambridge Anatytica ընկերության հետ տեղի ունեցած սկանդալի մասին է, որոնք չարաշահել են Facebook-ի միջոցով ստացված մեծ քանակությամբ տվյալներ, որպեսզի քաղաքական գործիչներին օգնեն հաղթել ընտրություններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները