Բրիտանացին VIP տոմս է գնել կինոյի համար, խցանվել բազկաթոռի տակ և մահացել

21:47   21 Մարտ 2018    352

Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքի բնակիչը, որը տոմս է գնել կինոթատրոնում VIP տեղի համար, խցանվել է բազկաթոռի տակ ու որոշ ժամանակ անց մահացել սրտի կաթվածից, տեղեկացնում է , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ կինոդիտումից հետո տղամարդու հեռախոսն ընկել է բազկաթոռի տակ, և երբ նա իջել է այն վերցնելու համար, նրա գլուխը մնացել է բազկաթոռի շարժվող էլեկտրական ոտնակի տակ: Տղամարդուն հաջողվել է հանել այնտեղից՝ միայն ոտնակը ջարդելուց հետո:

Նշվում է, որ տուժածը հոսպիտալացվել է սրտի կաթվածով, որի պատճառն ուժեղ խուճապն էր: Բժիշկներին հաջողվել է վերականգնել տղամարդու սիրտը, սակայն մեկ շաբաթ անց նա մահացել է հիվանդանոցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները