Ջոնսոնը հայտարարել է, որ սա հիշեցնում է 1936-ի հիտլերյան Օլիմպիական խաղերը

21:58   21 Մարտ 2018    408

Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի գավաթն իրեն հիշեցնում է 1936 թվականի հիտլերյան Գերմանիայի Օլիմպիական խաղերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խորհրդարանում ելույթ ունենալով՝ Ջոնսոնը համաձայնել է լեյբորիստ Յան Օսթինի մեկնաբանությունների հետ, որն ասել է, որ նրան սարսափեցնում է այն միտքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փիարի համար է օգտագործում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ինչպես Հիտլերը 1936 թվականին օգտագործել է Օլիմպիական խաղերը:

«Կարծում եմ ֆուտբոլի աշխարհի գավաթի համեմատությունը 1936 թվականի հետ լիովին ճիշտ է: Անկեղծ ասած՝ սրտխառնոց է առաջացնում այն միտքը, որ Պուտինը սպորտային իրադարձությունը սեփական փառքի համար է օգտագործում», - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները