Իրանում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ

11:44   22 Մարտ 2018    370

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Gazeta»-ին, Իրանի հարավում Հորմոզգան նահանգում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):

Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է Բենդեր Աբաս քաղաքից 51 կմ հյուսիս-արեւելք, որը Պարսից ծոցի ափին է: Օջախը գտնվում է 10 կմ խորությամբ:

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները