Համացանցում հրապարակվել է Uber ինքնակառավարվող ավտոմեքենայի տեսանյութը. VIDEO

12:05   22 Մարտ 2018    441

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ամերիկյան Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքի ոստիկանությունը հրապարակել է հեծանվորդուհու մահվան պատճառ դարձած Uber ինքնակառավարվող ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութը:

«Տեմպեի ոստիկանության տրանսպորտային հանցագործությունների բաժինն ուսումնասիրում է մարտի 18-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հետաքննության մասին, երբ այն հասանելի դառնա»,- ասված է Twitter-ում տեսանյութն ուղեկցող հաղորդագրությունում:

Ինքնակառավորվող ավտոմեքենայի հետ բախվելու հետևանքով զոհվել է 49-ամյա Էլեյն Հերցբերգը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը չի գտել այդ միջադեպում Uber-ի ավտոմեքենայի մեղքը: Քաղաքի ոստիկանապետի խոսքով՝ ո՛չ տեսախցիկները, ո՛չ սրահում նստած մարդը չեն նկատել հեծանիվը, մինչև դրա հետ բախվելը: Վարորդը հասկացել է, որ բախում է տեղի ունեցել՝ միայն լսելով դրա ձայնը:





Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա   Արիզոնա  


Վերնագիրի այլ պիտակները