Բերդիմուհամեդովը Մարտի 8-ի առթիվ երկրի բնակչուհիներին է նվիրել իր կատարումը. VIDEO

12:24   22 Մարտ 2018    394

Hayatsk.info-ն հայտնում է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որը երկիրը կառավարելուց բացի՝ զբաղվում է նաև երգեր ու բանաստեղծություններ գրելով, երգեր կատարելով, Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ երկրի բնակչուհիներին որպես նվեր իր երաժշտական կատարումներն է մատուցել:

Հայտնի է, որ Մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ ցուցադրվել է ուշագրավ տեսագրություն, որում նախագահը կատարել է իր երգերը, ինչպես նաև «Կրուգ» խմբի «Կարակում» երգի քավր տաբերակը՝ ուրախացնելով բոլոր ներկաներին:

Նշվում է, որ Բերդիմուհամեդովի կատարման տեսագրությունը համացանցում է հայտնվել միայն այժմ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքմենստան   Բերդիմուհամեդով  


Վերնագիրի այլ պիտակները