ՌԴ-ը Թրամփի դեմ հնարավոր է՝ կոմպրոմատ ունի. ԿՀՎ նախկին ղեկավար

12:40   22 Մարտ 2018    441

Ռուսաստանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հնարավոր է՝ «ինչ-որ բան ունի»։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Hill»-ին, այդ մասին հայտարարել է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանը։

Կոմպրոմատի առկայությունը, նրա խոսքով, բացատրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ Դոնալդ Թրամփի բավական ջերմ վերաբերմունքը։

«Ես ասում եմ, որ հնարավոր է՝ ռուսներն ինչ-որ բան ունեն, և հենց դրա համար է Թրամփն անհանգիստ։ Նա ամենից լավ գիտի, քան մենք, թե ռուսներն ինչ-որ բան ունե՞ն իր դեմ, թե՞ ոչ»,- ասել է ԿՀՎ նախկին ղեկավարը։

Օրերս հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփը, դեմ գնալով իր խորհրդականների խորհրդին, շնորհավորել է ՌԴ նախագահին մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Թրամփ   ԿՀՎ  


Վերնագիրի այլ պիտակները