Երրորդ երեխայով հղի Քեմբրիջի դքսուհին շարունակում է հիացնել. Լուսանկարներ

12:51   22 Մարտ 2018    432

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, որը համարվում է բրիտանական թագավորական ընտանիքի ամենասիրված անդամներից մեկը, պատրաստվում է երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Daily Mail»-ին, թեև 36-ամյա Միդլթոնը գտնվում է հղիության վերջին ամսում ու ամուսնու՝ արքայազն Ուիլյամի պնդմամբ՝ կարող է ամեն պահի ծննդաբերել, սակայն շարունակում է փայլել անթերի տեսքով ու ոճով:

Հղի լինելու փաստը որևէ բացասական ազդեցություն չի ունեցել դքսուհու արտաքինի վրա: Դատելով լուսանկարներից՝ նա շատ չի գիրացել, պահպանել է բարեկազմությունն ու ցանկացած հանրային ելույթի դեպքում ներկայանալի տեսք ունի:

Ասվածի ապացույցն է ստորև ներկայացված ֆոտոշարքը, որն արվել է դքսուհու՝ Լոնդոնի բուժհաստատություններից մեկը կատարած այցի ժամանակ:

Կանաչ զգեստ և համապատասխան վերարկու կրող Միդլթոնն անկաշկանդ քայլել է բարձրակրունկներով, շատ ուրախ տեսք է ունեցել՝ գեղեցիկ ժպիտը շռայլելով լրագրողներին ու մյուս ներկաներին:





Hayatsk.info

Հեշթեգներ: Քեմբրիջ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները