ԵՄ-ն ու ԱՄՆ-ն սկսում են բանակցել պողպատի մաքսատուրքերի հարցի շուրջ

13:19   22 Մարտ 2018    420

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլյա Մալմստրյոմը և ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը պայմանավորվել են ԱՄՆ նախագահի վարչակամի մակարդակով խորհրդակցություններ սկսելու մասին, որպեսզի փոխշահավետ լուծում գտնեն ալյումինի և պողպատի ներկրման հարկերի հարցում:

«Մենք պայմանավորվել ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի հետ անհապաղ սկսել առևտրին վերաբերող հարցերի քննարկումը, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում՝ պողպատի և ալյումինի մասին», - ասվում է հաղորագրության մեջ:

Ավելի վաղ Մալմստրյոմը հաստատել էր ԱՄՆ առևտրի նախարարի հետ իր հանդիպումը Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերի գործունեության տարածման շրջանակից ԵՄ բոլոր երկրները դուրս բերելու հարցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները