Մեծ Բրիտանիան մտադիր է համոզել եվրոպական երկրներին. Bloomberg

13:36   22 Մարտ 2018    432

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Bloomberg»-ին, Լոնդոնում մտադիր են համոզել եվրոպական երկրներին ռուս դիվանագետներին արտաքսելու հարցում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցանկանում է, որ Եվրամիության երկրները նաև մեղադրեն Մոսկվային ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը ներգրավվածության համար: Դրա համար, լրատվամիջոցի տվյալներով, Մեծ Բրիտանիան իր դաշնակիցների հետ կկիսվի հետախուզական տվյալներով:

Բացի այդ, վարչապետը հույս ունի համոզել ԵՄ-ում գործընկերներին ռուսական իշխանություններին ուղղված քննադատությունն ուժեղացնելու անհրաժեշտության հարցում:

«Բրիտանացի պաշտոնյաները հայտարարում են, որ աշխարհը, այդ թվում՝ ԵՄ-ն, պետք է ցույց տա Ռուսաստանին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր Եվրոպայում նյարդապարալիտիկ նյութի առաջին կիրառումը չի մնա անպատիժ»,- հայտնում է գործակալությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Թերեզա-Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները