ԵՄ-ի գագաթնաժողովը կքննարկի Սոլսբերիի միջադեպը

13:58   22 Մարտ 2018    534

Եվրամիության՝ մարտի 22-23-ի գագաթնաժողովի գլխավոր թեմաները կդառնան մետաղների առևտրական մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի պլանների քննարկումը, ԵՄ-ի հնարավոր պատասխան քայլերը, ինչպես նաև ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների երկրորդ փուլի ռազմավարության ընդունումը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը գագաթնաժողովի կապակցությամբ գրել Է Եվրամիության 28 երկրների ղեկավարներին հղած հրավեր-նամակում:

Պետությունների ղեկավարները մարտի 22-ին աշխատանքային ընթրիքի ընթացքում կարծարծեն նաև Սոլսբերիի միջադեպը: Նախատեսվում Է, որ այդ հարցի առնչությամբ հայտարարություն կընդունվի Լոնդոնի հետ համերաշխության մասին:

«Աշխատանքային ընթրիքի ավարտին մենք կհաստատենք հայտարարությունը Սոլսբերիում կատարված հարձակման վերաբերյալ»,- ասել Է Տուսկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   ԱՄՆ   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները