Պուտինը ցանկանում է ցույց տալ իր մեծությունը․ The New Yorker

14:03   22 Մարտ 2018    381

Պուտինի կերպարին նախևառաջ բնորոշ է իր «արական ծագումը» ցուցադրելը։

Նա զբաղվում է վագրերի տեղաշարժին հետևելով, լողում է Սիբիրի գետերում, դյուդոյով է զբաղվում, հոքեյ խաղում։

Հսկայական երկրի ցածրահասակ ղեկավարը 65 տարեկանում փոքր մարդ չի համարվում։ Սակայն նա ցանկանում է ապցուցել իր ֆիզիկական և քաղաքական մեծությունը և՛ տանը, և՛ համաշխարհային ասպարեզում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է The New Yorker-ը։

«Ամերիկացիները Պուտինին սովորաբար պատկերացնում են սառը և հաշվարկային։ Բայց մենք չպետք է ՌԴ-ում կայացած ընտրություններն ընկալենք այնպես, ինչպես Սուպերմենը 3-ը, դարձավ Սուպերմեն 4։ Ռուսաստանցիները նրան այդպես չեն բնութագրում։ Նա դժվարանում է որոշումներ կայացնել՝ դրանք անդադար հետաձգելով։ Ըստ էության Պուտինի անձը, որին ենք ճանաչում ենք, հաջող ստեղծագործություն է»,-ասել է նախկին ԽՍՀՄ երկրների դեսպան Սթիվեն Սեստանովիչը։

«Պուտինին կարելի է կանգնեցնել, բայց ոչ հեշտությամբ։ Նա կշարունակի, մինչև ճնշման հետ չբախվի։ Նրան դուր չի գալիս, երբ իրեն չեն հարգում և վտարում են «ակումբ»-ից»,-պարբերականը մեջբերում է Սեստանովիչին։

«Ի վերջո, ամբողջ ուժով մեծ տղա լինել ցանկացող Պուտինն այդպես էլ փոքր մարդ մնաց»,-եզրափակում է պարբերականը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները